за последние 30 дней
Good vacation with friends
Վերջերս վերադարձա Amphoras Blu-ից, ու պիտի ասեմ՝ շատ ճիշտ ընտրություն էր, եթե ուզում ես ուղղակի հանգստանալ, կտրվել ամեն ինչից ու վայելել ծովը։ Առանց շքեղության, բայց ամեն ինչ տեղին էր։
Հյուրանոցը նոր չէ, բայց մաքուր էր ու նորմալ վիճակում։ Ինձ պատահած սենյակը պարզ էր, բայց ամեն ինչ ուներ՝ լավ անկողին, աշխատող օդափոխիչ (էդ շոգին առանց դրա հնարավոր չէր), ու ամենակարևորը՝ մաքուր։ Մաքրման անձնակազմը ամեն օր անցնում էր, ամեն ինչ փոխում, ամեն ինչ լավ էր։
Ծովը՝ հիանալի։ Երկու րոպեից էլ պակաս էիր արդեն ջրում։ Ջուրը պարզ, տաք, տակը՝ ավազ ու քարեր, նաև՝ մինի ռիֆեր։ Ձկներ կային, մեկ-մեկ սուզվելը հաճելի էր։ Լողափում՝ չիր գոռոց, չիր աղմուկ։ Դնում ես սրբիչդ, պառկում ես, հանգստանում ես։
Ուտելիքը նորմալ էր։ Չէ, բարձր խոհանոց մի սպասիր, բայց ամեն ինչ ուտելու բան էր։ Խորովածը լավն էր, թարմ մրգերը՝ առատ։ Քաղցած չես մնա, դա միանշանակ։ Ամեն օր մի քիչ տարբեր բաներ կար։
Անձնակազմը բարեհամբույր էր, ժպտերես, ոչ intrusive։ Եթե ինչ-որ բան էր պետք, օգնում էին։ Անիմացիան կար, բայց չեին ճնշում։ Եթե ուզում ես մասնակցել՝ միանում ես, չես ուզում՝ հանգիստ շարունակում ես պառկել։
Ընդհանուր՝ եթե չես փնտրում լյուքս կամ խիստ ակտիվ հանգիստ, այլ ուղղակի ուզում ես արև, ծով, նորմալ ուտելիք ու հանգիստ մթնոլորտ՝ սա լավ տեղ է։ Ես գոհ եմ։ Կգնայի նորից։
Оценка сервисов отеля автором
автору
Thank you !
{{? it.opinion.useful }} Ваша отметка успешно сохранена. {{?? true }} Ваша отметка успешно удалена. {{?}}
Thank you !
{{? it.opinion.thanks }} Ваша отметка успешно сохранена. {{?? true }} Ваша отметка успешно удалена. {{?}}
Вы действительно хотите удалить комментарий?